Խնձորեսկ համայնքը սահմանից հեռու է ընդամենը 600 մետրով

18
Զինվոր

ArmLur.am-ը գրում է․

Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների նոյեմբերի 9-ի հայտնի համատեղ հայտարարությունում որեւէ անդրադարձ չկա, թե Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի սահմանները ինչպես են հստակեցվելու։ Կան միայն առանձին պաշտոնյաների հայտարարություններ, թե երկու երկրների սահմանազատումն իրականացվելու է՝ հիմք ընդունելով նախկին խորհրդային հանրապետությունների սահմանները։

Սյունիքի մարզի շատ գյուղեր դարձան սահմանամերձ, այդ թվում նաեւ Խնձորեսկ համայնքը, որը սահմանից հեռու է ընդամենը 600 մետրով:

Առավել մանրամասների մասին ArmLur.am-ը զրուցել է Խնձորեսկ համայնքի ղեկավար Երվանդ Մալունցի հետ: