Ռուս խաղաղապահների և տեխնիկայի տեղակայման համար իրականացվել է ավելի քան 170 չվերթ

10
Ռուս զինվոր

Ռուսաստանի ռազմատրանսպորտային ավիացիայի Իլ-76 և Ան-124 «Ռուսլան» ինքնաթիռները շարունակում են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի անձնակազմի, ռազմական տեխնիկայի և նյութական միջոցների տեղափոխումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը, նոյեմբերի 10-ից սկսած իրականացվել է ավելի քան 170 չվերթ:

Նշվում է, որ ՌԴ զինված ուժերի 15-րդ խաղաղապահ բրիգադի անձնակազմին ԼՂ հակամարտության գոտի տեղափոխելու համար հերթական Իլ-76 և Ան-124 ինքնաթիռները իրականացրել են նյութական միջոցների, սպառազինության և ռազմական տեխնիկայի բեռնում ու թռիչք իրականացրել դեպի Երևան:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ռուս խաղաղապահների տեղափոխումը ԼՂ հակամարտության գոտում առաջադրանքների կատարման վայր: