Ղարաբաղյան հակամարտության կողմերն արդեն փոխանակել են 200 դի

0
Զոհ

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պետեր Մաուրերը հայտարարել է, որ իր ստացած վերջին տեղեկությունների համաձայն՝ ղարաբաղյան հակամարտության կողմերն արդեն փոխանակել են 200 դի։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Մաուրերի խոսքով՝ ԿԽՄԿ-ի գործունեությունում առաջնահերթությունը տրվում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի տեղափոխության ու դիերի դուրսբերման հարցերում օգնության տրամադրմանը, ինչպես նաև գերիներին ացելելուն՝ հնարավոր բանակցություններին ու փոխանակմանը նախապատրաստվելու համար։

Ըստ Մաուերի՝ կազմակերպությունը շարունակելու է ուժեր գործադրել այդ ուղղությամբ։