Վրաստանը պարզեցնում է Հայաստանի քաղաքացիների մուտքի կանոնները

5
Վրաստան

Մարտի 1-ից Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ուկրաինայի և Ղազախստանի քաղաքացիները կկարողանան առանց պատվաստումների մեկնել Վրաստան:

Վրաստանի կառավարության որոշմամբ՝ այդ երկրների քաղաքացիները Վրաստան ժամանելուն պես միայն բացասական ՊՇՌ թեստի կարիք կունենան:

Վրաստանի իշխանությունները փետրվարի 1-ից օտարերկրացիների համար օդային սահմաններ են բացել։ Երկրի ցամաքային ու ծովային սահմանները դեռ փակ են: