Ոստիկանությանը լրացուցիչ ավելի քան 500 հազար դոլար հատկացվեց

51
Կառավարության նիստում այսօր ընդունված որոշմամբ ոստիկանության տարեկան բյուջեն ավելացվել է ավելի քան 2 մլրդ դրամով։
Դրա հիմնական մասը` 1 մլրդ 980 մլն դրամը` ոստիկանության ծառայողների աշխատավարձերն ու հավելավճարներն են, 215 մլն 100 հազարը` սննդի ապահովման գումարը։
Որոշումն ընդունվել է առանց զեկուցման ու քննարկման, սակայն կառավարության կայքում հրապարակված նախագծում նշված է, որ աշխատավարձերի ու հավելավճարների ավելացումը պայմանավորված է Երևանում, Շիրակի ու Լոռու մարզերում պարեկային ծառայության նոր ձևավորված ստորաբաժանումների ծառայողների աշխատավարձերի ապահովման նպատակով։