Ոստիկանները բռնի ուժով բացեցին Բաղրամյան պողոտան․ գերիների և անհետ կորածների հարազատներ են բերման ենթարկվել

246

Ինչպես հայտնել էինք, այսօր վաղ առավոտից ԱԺ մուտքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում անհետ կորած և գերեվարված զինծառայողների ծնողները:

Քիչ առաջ նրանք փակեցին Դեմիրճյան-Բաղրամյան պողոտայի երթևեկելի հատվածը: Իրավիճակը, սակայն, լարվեց. ոստիկանները սկսեցին ուժ կիրառել` բացելով ճանապարհը և բերման ենթարկելով անհետ կորածների և գերիների հարազատներին։