Ոստիկաններն առավոտյան բերման են ենթարկել շուռնուխցուն, ում տունը Փաշինյանը հանձնել է թշնամուն

63

Ոստիկաններն առավոտյան բերման են ենթարկել շուռնուխցուն, ում տունը Փաշինյանը հանձնել է թշնամուն:

Կարմիր բերետավորները այսօր առավոտյան բերման են ենթարկել Շուռնուխ վարչական շրջանի բնակիչ Արարատ Աղաբեկյանին։ Armdaily-ի հետ զրույցում Արարատի քույրը՝ Նարինե Արշակյանը հաստատել է տեղեկությունը:

Արարատ Աղաբեկյանը հայտնի Աշխարահաբեկն է, ով սեփական ձեռքերով այրեց իր տունը, քանի որ Նիկոլ Փաշինյանը այն հանձնել էր թշնամուն: Ժամանակին տեսանյութը հայտնվեց նաև համացանցում:

Mediaport-ի տեղեկություններով՝ ոստիկանությունը կեսգիշերից սկսած բերման է ենթարկել 100-ից ավելի սյունեցու, որոնց մի մասին այս պահին բերում են Երևան: