Որոնողական աշխատանքները վերսկսվել են․ այսօր Վարանադայի շրջանից մեկ աճյուն է հայտնաբերվել

23

ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից հայտնում են, որ վերսկսվել է արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները, որը դադարեցվել էր հոկտեմբերի 14-ին:

Փրկարարական մեկ ջոկատով որոնումներն այսօր իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Հայտնաբերվել է ևս մեկ աճյուն:

Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: