Որ երկրներ կարող են մեկնել ՀՀ քաղաքացիները․ ԱԳՆ-ն հրապարակել է ցուցակները

129

Արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է ՀՀ քաղաքացիների՝ այլ պետություններ մուտքի ու ելքի սահմանափակումների մասին տեղեկություններ։

Ըստ հրապարակման՝ Օդային ճանապարհով օտարերկյա քաղաքացիների մուտքը ԱՄՆ բաց է:

ԱՄՆ չեն կարող մուտք գործել այն օտարերկրացիները, որոնք ԱՄՆ պլանավորած ճամփորդությանը նախորդած 14 օրերի ընթացքում գտնվել են, այդ թվում տարանցիկ, հետևյալ երկրներից որևէ մեկում.
Շենգենյան գոտու երկրներ, Մեծ Բրիտանիա, Իռլանդիա, Իրանի ԻՀ, Չինաստան, Բրազիլիա, Հրվ.Աֆրիկա (բացառություն են կազմում դիվանագիտական վիզայով ճամփորդողները, ԱՄՆ քաղաքացու և մշտական բնակչի ընտանիքի հետևյալ անդամները. կին, ամուսին, մինչև 21տ. չամուսնացած զավակ, մինչև 21 տարեկան չամուսնացած քույր/եղբայր):

Տեղեկատվությանն ու մյուս երկրներին վերաբերող տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։