Որ պառկում են քնելու, չեն ասում, թե էս ղարաբաղցի երեխեքը սովա՞ծ են, տկլո՞ր են․ Հադրութից տեղահանված

46
Հադրութ

Մենք յոթ ամիս աջակցություն չենք ստացել, ոչ մի բան, թեկուզ պառաշոկ, թեկուզ օճառ։  Բողոքի ակցիայի ժամանակ ասաց Հադրութից տեղահանված Գալյա Հայրապետյանը։

Հադրութցի կինը նշեց, որ տանը 9 շունչ է պահում պատերազմի ավարտից հետո, սակայն առանց պետության աջակցության։ Նրա խոսքով՝ երեք հարկանի տունը ու նոր գնած մեքենան իրենց հայրենիքը հանձնելուց հետո մնաց ադրբեջանցիներին ու մինչև օրս փոխհատուցում չի ստացել։ Այսօր ստիպված է ապրել հարևանների ու բարեկամների կողմից տրվող աջակցությամբ։

«ՄԱԿ-ից եկել են օգնում, որ Աշտարակում տուն վարձենք։ Ամեն ինչ անում եմ, որ երեխեքիս յոլլա տանեմ, 9 հատ տուն ենք փոխել։ Հիմա էդքան տուժված, տանջված ենք, հիմա մեզ ինչի չեն ճանաչում, որ մենք բոմժի ապրելակորպով ենք ապրում, ինչի՞ համար չեն ճանաչում, որ փախստական ենք։ 68 հազարները ու 30 հազարները կտրեցին մեզնից։ Հարուստը ի՞նչա իմանում, թե քյասիբի փորը ի՞նչ կա։ Որ պառկում են քնելու, չեն ասում, թե էս ղարաբաղցի երեխեքը սովա՞ծ են, տկլո՞ր են։

Հայրապետյանը նշեց, որ ընտանիքում որևէ մեկը չի աշխատում, պահում են չորս թոռներին, հույսը միայն ամուսնու թոշակն է։