Oր չկա, որ մեր զինված ուժերը ադրբեջանական որևէ օբյեկտ շարքից չհանեն. Հովհաննիսյան

7
զինվոր
Այսուհետ հակառակորդի կորուստները ներկայացվելու են հաջորդ օրվա առավոտյան։ Այս մասին հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Այդպիսի մի օր չկա, որ մեր զինված ուժերը ադրբեջանական որևէ օբյեկտ շարքից չհանեն, սակայն միշտ չի, որ նպատակահարմար է այդ պահին դրանք լուսաբանելը։ Այսուհետ հակառակորդի կորուստները ներկայացվելու են հաջորդ օրվա առավոտյան»,- նշեց նա: 
 
Նա նշեց, որ բանակին տարատեսակ օգնության շատ առաջարկություններ են անում, այդ թվում և ֆինանսական․
 
«Մեզ շարունակում են անդադար զանգել, օգնության առաջարկներ ներկայացնել, ե՛ւ դրամական միջոցներով, ե՛ւ պարենով։ Այդ միջողները կարող եք ուղղել «Հայաստան» համահայկական հիմնադրամին եւ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»,- ասաց նա և հավելեց. «Սակայն ևս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ հիմնական օգնությունը պետք է փոխանցել «Հայաստան» համահայկական և Զինծառայողների ապահովագրության հիմնադրամներին»։
 
ՊՆ ներկայացուցիչը ևս մեկ անգամ կոչ է արել չհավատալ ոչ պաշտոնական աղբյուրների կողմից տրված տեղեկատվությանը և մեկնաբանություններին։