Այսօր Եռաբլուրում ՀՀ ԳՇ պետ Արտակ Դավթյանն անդրադարձել է սահմանում տիրող իրավիճակին։ Ըստ նրա` սահմաններին հարաբերական կայունություն է.
«Ընդհանուր առմամբ տարածաշրջանում իրավիճակը բավականին լարված է, մեր սահմաններին հարաբերական կայունություն է, միջադեպեր որպես այդպիսին գրեթե չեն կիրառվում, սակայն ընդհանուր լարվածությունը, որը կա, շարունակվում է և դա ազդեցություն է ունենում սահմանային ծառայության և ընդհանուր մեր առօրյա կյանքի վրա»,-ասաց Դավթյանը:
Հարցին, պատերազմի ժամանակ «Իսկանդեր» կիրառվել է, ԳՇ պետը պատասխանեց. «Ոչինչ չեմ կարող ասել, որովհետեւ հրապարակման ենթակա չէ»:














