Վիտալի Բալասանյանը երեկ սրտի տագնապով տեղափոխվել էր Էրեբունի ԲԿ․ Հրապարակ

94

Երեկ սրտի նոպայով հոսպիտալացվել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։

Hraparak.am-ի փոխանցմամբ, Վիտալի Բալասանյանին Արցախից Երևան են տեղափոխել։ Նա այժմ  գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում։

Ըստ աղբյուրի՝ այժմ Բալասանյանի առողջական վիճակը բավարար է: Նա սրտի տագնապով տեղափոխվել էր Էրեբունի ԲԿ, որտեղ բժշկական միջամտություն է կատարվել, որն էլ անցել է բարեհաջող: