Թշնամու հրետանուց արձակված կրակից վիրավորում է ստացել Մեղրիի քաղաքապետը

59
Մխիթար Զաքարյան

Մեղրիի հանայնքապետի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը տեղեկացնում է․

«Քիչ առաջ եմ խոսել Մեղրի համայնքի ղեկավարի հետ։ 4 ժամ տևած վիրահատությունը (ուսից-արմունկ՝ ոսկրային) ավարտվել է։ Իրեն արդեն լավ էր զգում և ամուր։

Կարևոր ընդգծում. համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը վիրավորումը ստացել է ոչ թե Մեղրիի դիրքերում, այլ Արցախի հարավում։

Մեղրիում իրավիճակը հանգիստ է»:

Նշենք, որ Արցախի հարավում հակառակորդի հրետանուց արձակված կրակից վիրավորում է ստացել Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը։