Վերջին առաջխաղացումից հետո ադրբեջանցիների դիրքերը Կուտականից ուղիղ գծով ընդամենը 1-1.5 կմ են հեռու

56

Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղի հատվածում իրավիճակը ներկա դրությամբ հանգիստ է. գյուղի հարևանությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների կողմից բացված կրակի հետևանքով տուժածներ, բարեբախտաբար, հայկական կողմը չունի։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Գեղամասարի նախկին համայնքապետ Հակոբ Ավետյանը։

«Բավականին երկար ժամանակ կրակել են ադրբեջանցիները։ Հիմնականում դիրքերի ուղղությամբ էին կրակում։ Վերջին առաջխաղացումից հետո ադրբեջանցիների դիրքերն ուղիղ գծով գյուղից ընդամենը 1-1.5 կմ են հեռու»,-ասաց Ավետյանը՝ հավելելով, որ ադրբեջանցիները որտեղ որ առաջ են եկել, արագ տեմպերով դիրքավորվում են, ամրապնդվում, համալրվում։