Վայրագ թշնամին ոչնչացրել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու (Կանաչ ժամ) գմբեթները։
Ադրբեջանցի զինծառայողի` համացանցում հայտնված լուսանկարներից մեկի ֆոնին երևում է կանգուն եկեղեցին, մեկ այլ լուսանկարում դրա գմբեթներն արդեն չկան։
Ավելի վաղ տեսանյութեր էին հայտնվել Շուշիի սբ Ամենափրկիչ Ղազանչեցոց և Մեխակավանի սբ Աստվածածին եկեղեցիների, այլ հուշարձանների վանդալիզմից։














