Արցախում բարձունքը հետ վերցնելիս բեկորային վնասվածքներ է ստացել լրագրող Վարդան Օնանյանը

9
Վարդան Օնանյան

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրագրող, «Երկիրը՝ երկիր է» հաղորդաշարի հեղինակ Վարդան Օնանյանը բեկորային վնասվածքներ է ստացել Արցախում: Այս մասին հայտնում է aravot.am-ը:

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական եւ հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը Aravot.am-ին պատմեց, որ Վարդանը վիրավորվել է  ՀՅԴ «Կամավորական շարժում»  ջոկատների կազմում Արցախի Հանրապետության սահմանների հյուսիսային ուղղությամբ Վարանգաթաղ (Լուլասազ) կոչվող բարձունքը հետ վերցնելու ժամանակ:

Նշենք, որ բարձունքն ազատագրելիս զոհվել են ՀՅԴ 5 կամավորականներ։