Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ուղիղ եթերում կոչով դիմեց բոլոր քաղաքապետերին, ՏԻՄ մարմինների ղեկավարներին․
«Այս կոչն ուղղում եմ բոլոր քաղաքապետերին, կուսակցություններին, ՏԻՄ ղեկավարներին, որ նրանք ստանձնեն լիդերությունը, ձեւավորեն կամավորական ջոկատներ, որոնք կիրականացնեն հայ ժողովրդի իրավունքի պաշտպանության գործը»,- նշեց Փաշինյանը։














