Վարչապետի աշխատակազմից պարտադիր կատարման հանձնարարական էիր ստանում ոչ թե պաշտոնապես այլ viber-ով․ Էկոնոմիկայի նախարարության նախկին աշխատակից

466

Էկոնոմիկայի նախարարության իրավաբանական վարչության նախկին պետ Նելլի Մուրադյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում պատմել է ժամանակին իր ազատման պատճառների մասին։ Գրառումը՝ ստորև։

«Այսօր, էկոնոմիկայի նախարարության իմ նախկին գործընկերները, ազատվում են աշխատանքից, ֆԲ-ում հրապարակելով «Այսօր, էկոնոմիկայի նախարարությունում իմ վերջին աշխատանքային օրն էր»:

Նախարար Տիգրան Խաչատրյանի աշխատանքից ազատվելուց հետո, իրենց աշխատանքից ազատվելը ներկայիս իրավիճակի տրամաբանական շարունակությունն է….

Վերոնշվածին չէի անդրադառնա, եթե չստանայի զանգեր ու նամակներ իմ ՖԲ ընկերներից, ծանոթներից, այս օրերին նախարարության այս կամ այն գործառույթների իրականացման իրավաչափ կամ ոչ իրավաչափ լինելու կամ՝ ես այլևս նախարարությունում չե՞մ աշխատում հարցադրմամբ.

Կամ՝ Եթե վաղուց չեմ աշխատում գոնե ՖԲ-ում դրա մասին գրառում կատարեի։

Հարգելիներս, ես դեռևս 2020 թվականի հուլիսի 17-ին իմ դիմումի համաձայն ազատվել եմ էկոնոմիկայի նախարարության իրավաբանական վարչության պետի պաշտոնից.

Ընդունում եմ, երևի թե նախկին գործընկերներիս նման ՖԲ-ով պիտի բարձրաձայնեի ազատվելուս և ազատվելուս պատճառների մասին.

Բարձրաձայնեի, որ այսուհետ չեմ հանդիսանում պատասխանատու անձ նախարարության որևէ իրավաբանական նշանակություն ունեցող որևէ փաստաթղթի, պայմանագրի կամ իրավական ակտի համար.

Ազատվելուս ո՞ր պատճառների մասին

պատճառները բավականին շատ էին, որպես իրավաբան, առանձնացնում եմ ինձ համար այն կարևորն ու հիմնականը, որ՝

• Անընդունելի էր Նիկոլի ու իր քաղաքական ուժի որևէ մեկի կողմից՝ «Առանց իրավական կաշկանդվածության» ձևաչափով հանձնարարական ստանալը և կատարելը. Էլ չեմ ասում այն հանձնարարականների կատարմանը, երբ վարչապետի աշխատակազմից պարտադիր կատարման հանձնարարական էիր ստանում ոչ թե պաշտոնապես այլ viber-ով,

• Անընդունելի էր, երբ տեսնում էի թե ինչպես էր նախարարությունում մեր պետական հայոց լեզուն կամաց-կամաց արմատախիլ արվում,

ինչպե՞ս – նախարարության նախկին բանիմաց և փորձառու բոլոր մասնագետները, մի գրչի հարվածով փոխարինվում էին միայն անգլերենի գերազանց իմացությամբ սորոսականներով, նիկոլականներով ու լևոնականներով …

• Անընդունելի էր, երբ Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման համար այդքան կարևոր օղակը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը այսօր վերածվում էր ծառայություններ մատուցող մի մեծ ՊՈԱԿ-ի.

Սրանք էին հիմնական պատճառները, իսկ մնացածի մասին հետո.

հուսով եմ կարողացա համառոտ ներկայացնել, եր՞բ և ի՞նչու-ների պատասխանը.

Հ.Գ. Ավելին, երբևէ չեմ սատարել և չեմ սատարում Նիկոլ Փաշինյանին և իր քաղաքական թիմին: