Վարանդայի շրջանում հայտնաբերվել է 3 աճյուն, 3 աճյուն էլ ադրբեջանական կողմն է փոխանցել

27

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր` օգոստոսի 3–ին շարունակված զոհված եւ անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքների ընթացքում  հայտնաբերվել է 3 հայ զինծառայողի աճյուն: Եվս 3 աճյուն ադրբեջանական կողմը ռուսական խաղաղապահ առաքելության զորակազմի միջնորդությամբ հայկական կողմին է փոխանցել Մարտունու շրջանի Կարմիր Շուկա-Շեխեր համայնքների հատվածում: Այս մասին տեղեկանում ենք Արցախի ԱԻՊԾ–ից։

Ընդհանուր առմամբ, այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից տարհանվել է 6 աճյուն: Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաննությունից հետո: 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնողական աշխատանքների արդյունքում տարհանվել է 1629 աճյուն: