Վարանդայի շրջանում ևս 2 հայ զինծառայողի աճյուն է հայտնաբերվել

39

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

«Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո»,– գրել է նա Facebook–ում։