Gucci-ի, Valentino-ի դիզայներներն Արցախում են․ երեխաներին սովորեցնում են կարի տեխնոլոգիա

201

Արցախում են գտնվում Gucci-ի, Valentino-ի և հանրահայտ այլ բրենդների դիզայներները,որոնք երեխաներին սովորեցնում են կարի տեխնոլոգիա, կարի արտադրություն և դիզայներական աշխատանք, նաև փայտամշակման հայտնի վարպետներ, խոհարարներ են եկել: Այդ մասին տեղեկացրել է Արցախի ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը։

Նա ասել է, որ հայկական արմատներով իտալացի գրող Անտոնիա Արսլանի, «Քրիստոնյաները կարիքի մեջ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ՝ Ստեփանակերտի նախկին արհեստագործական ուսումնարանի և Ստեփանակերտի համար 4 հիմնական դպրոցի բազայի վրա ստեղծվում է կրթական նոր հաստատություն, գրում է Aravot.am-ը։

«Դա մի հրաշալի նախագիծ է, որով իտալական կրթական մոդելը մտել է Արցախ, բայց ոչ թե հանրակրթության, այլ մասնագիտական կրթության մասով․․․Հասկանալի պատճառներով, մենք չենք հանրայնացնում նրանց անունները, պետք է մարդիկ Արցախից դուրս գան` նոր: Հաճախ սև ցուցակի մեջ են նրանց ներառում ադրբեջանցիները, մինչդեռ մարդիկ ընդամենը մեզ արհեստ են սովորեցնում»,-ասել է Արցախի ԿԳՄՍ նախարարը:

Լուսինե Ղարախանյանի համոզմամբ, նոր կրթական հաստատությունը հնարավոր է առաջիկայում ստանա միջազգային հավատարմագրում։