Վահե Հակոբյանը հայց է ներկայացրել ընդդեմ Արման Բաբաջանյանի

27
Արման Բաբաջանյան
ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի դեմ ներկայացվել է քաղաքացիական հայց՝ Սյունիքի մարզի նախկին մարզպետ, այժմ «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ՝ Վահե Հակոբյանի վերաբերյալ զրպարտություն համարվող տվյալները հերքել պարտավորեցնելու, վիրավորանքի համար ներողություն խնդրել և վճիռը հրապարակել պարտավորեցնելու,գործարար համբավն արատավորող արտահայտությունների համար փոխհատուցման գումարի բռնագանձման պահանջների մասին։
Այս մասին հայտարարություն են տարածել Վահե Հակոբյանի փաստաբանները։
«Ազգային ժողովում տեղի ունեցած նիստի ժամանակ Արման Բաբաջանյանը թույլ է տվել իրեն արտահայտություններ, որոնք անշուշտ զրպարտող են և պարունակում են վիրավորանքի տարրեր», – նշված է հայտարարության մեջ։