Վահան Քերոբյանը կրճատել է նախարարության գյուղոլորտի 69 հաստիք

46

Էկոնոմիկայի նախարարությունում գյուղոլորտի 69 հաստիք կրճատվել է։ Նախարարության աշխատակիցները կառավարության մոտ բողոքի ակցիա են անցկացնում՝ նշելով,  որ շատ հավանական է՝ երկու ամսից լուծարվի նաև խորհրդատվական բաժինը։

«Ամեն մարզային կառույցում թողնում են երեք մասնագետ, նման ծավալի աշխատանք երեք մասնագետով հնարավոր չէ կատարել։ Ունենք տպավորություն, որ նախարարության օպտիմալացման գործընթացը կատարվում է միայն գյուղատնտեսական վարչության աշխատողների հաշվին։ 69 հաստիք է կրճատվում, ունենք չճշտված տեղեկություն, որ կա 100-ից ավելի թափուր հաստիք»,- հայտնեց աշխատակիցներից մեկը։

Ակիցիայի մասնակցող քաղաքացիները պնդում են՝ գյուղացին հենց այս մասնագետների կարիքն ունի։ Վերջիններս բուժման և պրոֆիլակտիկ աշխատանքներում խորհրդատվություն են տրամադրում, օգնում, որ գյուղատնտեսությունը զարգանա, իսկ հիմա, երբ մասնագետներին կրճատում են, վստահ են, որ այս ոլորտը չի զարգանա և մեծ հարված կհասցվի՝ գյուղացին կմնա մենակ։ Գյուղատնտեսության ոլորտին վերաբերող պետական օժանդակության ծրագրեր կան, որոնք ամբողջ ծանրաբեռնված էին այս կառույցների վրա։