Ջաբրայիլում վնասվածք ստացած Վահեն ոչնչացրել է թշնամու 2 տանկ, 1 ՀՄՄ և վիրավոր ընկերոջը դուրս բերել անվտանգ վայր

0
Վաչե

Ջաբրայիլում բեկորային վնասվածք ստացած մեր հերոս Վահեն ոչնչացրել է թշնամու 2 տանկ, 1 ՀՄՄ ու մի քանի կիլոմետր անցնելով, վիրավոր ընկերոջը դուրս է բերել անվտանգ վայր: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Շենգավիթ» ԲԿ-ն:

«Լուսանկարի ժպտացող հերոսը հրետանավոր, շարքային Վահե Մինասյանն է: Ծառայությունն անցել է Արցախի Հանրապետությունում: Պատերազմի առաջին իսկ օրից եղել է Մեխակավանում ( Ջաբրայիլ) եւ իր զինակից, հերոս ընկերների հետ կենացմահու պայքար մղել առաջնագծում:

Շատ կարճ ժամանակում նա աչքի է ընկել իր խիզախությամբ, իսկ ռազմական գործողությունների ժամանակ ոչնչացրել է թշնամու 2 տանկ եւ 1 ՀՄՄ: Մի քանի կիլոմետր անցնելով, կարողացել է վիրավոր ընկերոջը դուրս բերել անվտանգ վայր, որից հետո իր զինակից ընկերների հետ նոր գրոհ են ձեռնարկել:

Հենց այդ ժամանակ էլ վիրավորվել է: Վահեին հասցրել են Սիսիանի ԲԿ եւ ցուցաբերել առաջինը բուժօգնությունը:

Այնուհետեւ Վահեին տեղափոխվել են «Շենգավիթ» ԲԿ, որտեղ նրա բուժմամբ զբաղվել է վնասվածքաբան-օրթոպեդ Արտաշես Գեւորգյանը: Առաջին իսկ օրից Վահեն ցանկություն ուներ վերադառնալ մարտի դաշտ, միանալ ընկերներին եւ շարունակել պայքարը հանուն խաղաղության: Այսօր Վահեն կազդուրվել է եւ պատրաստ է միանալու իր զինակիցներին:

#ՀԱՂԹԵԼՈՒ_ԵՆՔ»: