Տեսնո՞ւմ եք հղի կին է վատացել, նրան փորձում են ոտքի կանգնեցնել․ նախ հղի կնոջը, ապա նաև Արցախը

77
Դիանա Սարկիսյանը գրել է․
Արցախը գուցե և ապրում է, իսկ մարդի՞կ.
Մարդիկ ապրում են՝
•գրաֆիկով կամ էլ գրաֆիկներով
• հերթերի մեջ
•անվերջ քաոսի ու անորոշության մեջ
• հոգեբանական բռնություն
• ուժասպառ են
•սոված,
• նյարդային
և որ ամենակարևորն է, մարդիկ հոգնել են…
Հոգնել են այն ամենից ինչ շրջապատում է մեզ, բայց մեր հողից էլ հեռանալ չենք ուզում։
Երբեմն ուզում ենք լիաթոք ծիծաղել, հետո հիշում ենք, որ հազարավոր երեխաներ զրկված են ամեն ինչից, բժշկությունից մինչև կերակուր։
Հիշում ենք , որ հղիները հնարավորություն չունեն հետազոտվել այնպես, ինչպես կարգն է…
Ուշադիր նայեք նկարին, տրանսպորտի մեջ անգամ մրջյունի համար ազատ տեղ չկա.. բոլորը փորձել են իրար տեղ տալ։
Մեկ անգամ ևս նայեք, տեսնու՞մ եք կին է վատացել է։
Նրան օգնում են բոլորը, չեղածից օգնում ու փորձում են ոտքի կանգնեցնել, նախ հղի կնոջը ապա նաև Արցախը: