Տղերք, կներեք մեզ, բայց իմացեք, որ ձեր արածը գետնով չենք տալու

368
Տիգրան Աբրահամյան

Տղերք, կներեք մեզ, բայց իմացեք, որ ձեր արածը գետնով չենք տալու։

Պատերազմ չկանխողները, ժամանակին չկանգնացնողները, մեզ դավաճանողները դեռ պատասխան են տալու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը։

«Այսօր մոմավառությանը և հիշատակի երթին մասնակցեցի։ Դա այն նվազագույնն է, ինչն այս պահին կարող էինք անել՝ հարգելու մեր տղերքի վառ հիշատակը։

Փառք ու պատիվ մեր բանակին, սպաներին, պայմանագրայիններին, պարտադիր ժամկետային զինծառայողներին, պահեստազորայիններին և կամավորականներին։

Տղերք, կներեք մեզ, բայց իմացեք, որ ձեր արածը գետնով չենք տալու։

Պատերազմ չկանխողները, ժամանակին չկանգնացնողները, մեզ դավաճանողները դեռ պատասխան են տալու։
ՉԿԱՍԿԱԾԵՔ։

Տղերք, ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ»,- գրել է Տիգրան Աբրահամյանը։