Թույլ չենք տա խաղաղ ապրեն Գերմանիայում. «Գորշ գայլերը» սպառնում են հայերին

34
Գորշ Գայլեր

Գերմանիայում աջ ծայրահեղականները սպանության սպառնալիքով նամակներ են ուղարկում հայերին ու նրանց երեխաներին։ Այս մասին գրում է գերմանական Die Welt-ը:

Ըստ աղբյուրի՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը նոր թափով բորբոքել է թուրքական «Գորշ գայլերի» ատելությունը հայերի նկատմամբ: Գերմանաբնակ հայերօգնություն են խնդրում գերմանացի քաղաքական գործիչներից:

Die Welt պարբերականը հրապարակել է Գերմանիայի հայկական եկեղեցու եպիսկոպոս Սերովպե Իսախանյանի՝ նոյեմբերի 9-ին Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայի ՆԳ նախարար Հերբերտ Ռոյլին, ինչպես նաև դաշնային այլ նահանգների իր գործընկերներին ուղղված հրատապ նամակը:

«Թուրք-ադրբեջանական ծայրահեղ ազգայնական շրջանակները փորձում են, ռազմական սրացումը պատրվակ դարձնելով, հակամարտությունը Եվրոպա տեղափոխել՝ սոցցանցերում թշնամական հակահայկական արշավներ իրականացնելով և  իրենց համախոհներին տեղի հայերի դեմ տրամադրելով…

…Մենք աջակցում ենք մեր անդրբեջանցի եղբայրներին, և թույլ չենք տա, որ անհավատ հայ շները խաղաղ ապրեն Գերմանիայում»,-նշվում է նամակում։