Թուրքն օգտագործեց ամենահզոր զենքը՝ դավաճան հային. Հադրութցի

918
Հադրութ

Թուրքն օգտագործեց ամենահզոր զենքը՝ դավաճան հային։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց պատերազմի հետևանքով տեղահանված հադրութցին։

«Քարը քարին դրել, տուն եմ կառուցել, մտավորական եմ։ Այսինքն՝ երկար տարիներ դպրոց եմ ղեկավարել»,- հայտնեց նա։

Անդրադառնալով պատերազմի ելքին՝ նա նշեց, որ թուրքն օգտագործել է ամենահզոր զենքը՝ դավաճան հային։

«Դավաճանության հետևանքով ստիպված էինք լքել Հադրութը, որն ուղղակի հանձնվեց։ Հույս կար, որ Տողն անպարտելի է, քանի որ թուրք-մոնղոլական խունտան 27 անգամ հարձակվել է այդ գյուղի վրա և երբեք չի հաջողել։ Տողն անպարտելի է եղել, բայց այսօր, շատ եմ ցավում, Տողը չկա, Հադրութը չկա»,- նշեց նա՝ զարմանք հայտնելով, որ այս իշխանություններից ոչ մի անգամ չի լսվել օկուպացված բառը, որ Շուշին, Հադրութն օկուպացված են, կարծես թե, այդպես էլ պետք է լիներ։