Թուրքիայի 61 քաղաքացի ՀՀ-ում 83 անշարժ գույք է գնել․ Ֆակտոր

641

Հայաստանի Հանրապետությունում Թուրքիայի 61 քաղաքացի սեփականության իրավունքով 83 անշարժ գույք է ձեռք բերել: Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են Կադաստրի կոմիտեից:

Թուրքիայի քաղաքացիները Հայաստանում ավելի քան 8 տասնյակ միավոր անշարժ գույք ձեռք են բերել տարբեր իշխանությունների՝ թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի և թե՛ Նիկոլ Փաշինյանի օրոք։ Կադաստրի կոմիտեն Factor.am-ին տրամադրել է տեղեկատվություն այն մասին, թե որ թվականին քանի գույք են Թուրքիայի քաղաքացիները գնել ՀՀ-ում: Այսպես՝ 2005-2007 թվականներին՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում գնվել է 8 գույք, 2009-2017 թվականներին՝ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին՝ 35 գույք, Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին՝ 2019-ից 2021-ին՝ 28 գույք: Եվս 7  գույք էլ գնվել է 2018 թվականին: Այդ տարում ՀՀ-ում իշխանափոխություն է եղել, իսկ Կադաստրի կոմիտեից ամիսները չեն հստակեցրել, ուստի՝ անհնար է ասել, թե ում ղեկավարման շրջանում է եղել: 83 անշարժ գույքից 6-ը թուրքիայի քաղաքացիներն օտարել են: Մենք միաժամանակ խնդրել էինք տրամադրել՝ ինչ գույք է և որտեղ է գտնվում, բայց գերատեսչությունը չի հստակեցրել: