Թուրքիան ՄԱԿ-ում ժխտողական փաստաթուղթ է շրջանառել Հայոց ցեղասպանության վերաբերյալ

0
Հայոց Ցեղասպանություն

Թուրքիայի պատվիրակությունը ՄԱԿ-ում հերթական ժխտողական փաստաթուղթն է շրջանառել Հայոց ցեղասպանության վերաբերյալ, որում մի հիմար թեզ կա, որ այն չի կարող ցեղասպանություն համարվել, քանի որ ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործության կանխման եւ դա պատժելու մասին կոնվենցիան ընդունվել է շատ ավելի ուշ՝ 1948 թվականին:

Ըստ այդ տրամաբանության դինոզավրերն էլ գոյություն ունենալ չէին կարող, քանի որ նրանց այդ “դինոզավր” անվանումն առաջին անգամ շրջանառության մեջ է դրել կենսաբան Ռիչարդ Օուենը 1842 թվականին իր Report on British Fossil Reptiles. Part II. Report of the British Association for the Advancement of Science աշխատության մեջ: