Թուրքերը Վեդիում խրախճանք են կազմակերպել, կոնյակ խմել, հայհոյել հայերին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

321

Վեդիի բնակիչներ համացանցում տեսանյութեր են տարածել` ահազանգելով, որ երեկ միջադեպ է եղել ազգությամբ թուրք քաղաքացիների և Վեդիի բնակիչների միջև:

«Վեդիում իրավիճակը լարված է, թուրքերը Վեդու կայարանի տարածքում խրախճանք են կազմակերպել, կոնյակ խմել, հայհոյել հայերին. «Ապագան» Վեդիում է արդեն»,-գրել է Վեդիի ավագանու անդամ Հռիփսիմե Արշակյանը։

Իրավապահ մարմինները հաստատել են, որ միջադեպ արձանագրվել է, նյութերն ուղարկվել են Քննչական կոմիտե։