Թուրք զինվորականները Լեռնային Ղարաբաղի տարածքում ականազերծում կիրականացնեն

83
Թուրք ականազերծող

Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտարարել է, որ թուրք զինվորականները կիրականացնեն Լեռնային Ղարաբաղի այն տարածքների ականազերծումը, որոնք անցել են Բաքվի վերահսկողության տակ։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին:

«Թուրքիայի զինված ուժերի մասնագետները ականներն ու ինքնաշեն պայթուցիկ սարքերը հեռացնելու գործում սկսել են օժանդակություն ցույց տալ ադրբեջանական բանակին: Թուրք մասնագետները աշխատանքներ են տանում ականազերծման և պայթուցիկ սարքերից մաքրման ուղղությամբ, ինչպես նաև ուսումնական դասընթացներ են կազմակերպելու մեր ինժեներական ստորաբաժանումների համար:»,-  ասված է հաղորդագրության մեջ: