Թուրք զինծառայողներն արդեն ժամանել են Աղդամ

37

Թուրք զինծառայողները, որոնք Արցախյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման համար կաշխատեն ռուս-թուրքական համատեղ դիտորդական կենտրոնում, ժամանել են կենտրոնի տեղակայման տարածք։ Այս մասին շաբաթ հայտնել է Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչ Վագիֆ Դարգյախլին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Այսօր իր աշխատանքն է սկսում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնը, որը ստեղծվել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների համատեղ հայտարարության շրջանակներում։ Թուրք զինվորականները, որոնք ծառայելու են այդ կենտրոնում, ժամանել են Ադրբեջան»,-ասել է նա՝ հավելելով, որ ռուս զինծառայողները, որոնք աշխատելու են այդ կենտրոնում, նույնպես արդեն գտնվում են կենտրոնի տեղակայման տարածքում։