Լավ լուր վարորդների համար․ տուգանքները նվազել են

15
Վարորդ
Սեպտեմբերի 1-ից վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 132-րդ հոդվածում կատարված փոփոխություններն ուժի մեջ են մտել։
 
1. Չհաշվառված, տեխնիկական զննություն չանցած, տեխնիկական անսարքություններ ունեցող կամ առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված, մեծ եզրաչափերով, ծանրաքաշ, վտանգավոր բեռների կամ չվնասազերծված տարայի փոխադրման կանոնների խախտումներով, անընթեռնելի, ստանդարտին չհամապատասխանող, ինքնաշեն կամ սահմանված տեղում չփակցված հաշվառման համարանիշերով, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված դեպքերում տրանսպորտային միջոցի հետնապատին հաշվառման համարանիշի կրկնօրինակում չունեցող տրանսպորտային միջոցների շահագործումը կազմակերպությունների ղեկավարների կամ տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի և շահագործման համար պատասխանատու անձանց կողմից թույլատրելը’ առաջացնում է տուգանքի նշանակում’ 10 հազար դրամի չափով։
 
-Նախկինում նախատեսված էր 20 հազար դրամի չափով տուգանք։
 
2. Առանց հաշվառման համարանիշի, կեղծված կամ փոխարինված հաշվառման համարանիշով կամ ժամանակավոր համարանիշի օգտագործման ժամկետը լրանալուց հետո տրանսպորտային միջոցի շահագործումը կազմակերպությունների ղեկավարների կամ տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի և շահագործման համար պատասխանատու անձանց կողմից թույլատրելը’ առաջացնում է տուգանքի նշանակում’ 29 հազար դրամի չափով։
 
-Նախկինում նախատեսված էր 100 հազար դրամի չափով տուգանք։
 
3. Կազմակերպությունների ղեկավարների կամ տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի և շահագործման համար պատասխանատու անձանց կողմից ոչ սթափ վիճակում գտնվող վարորդներին տրանսպորտային միջոցներ վարել թույլ տալը’ առաջացնում է տուգանքի նշանակում’ 29 հազար դրամի չափով։
 
-Նախկինում նախատեսված էր 50 հազար դրամի չափով տուգանք։
 
4. Կազմակերպությունների ղեկավարների կամ տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի և շահագործման համար պատասխանատու անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ այդ իրավունքից զրկված անձանց, ինչպես նաև ուժը կորցրած վարորդական վկայականով տրանսպորտային միջոցներ վարել թույլ տալը’առաջացնում է տուգանքի նշանակում’29 հազար դրամի չափով։
 
-Նախկինում նախատեսված էր 50 հազար դրամի չափով տուգանք։