Արծրուն Հովհաննիսյանը՝ թշնամու կողմից ֆոսֆորային արկրեր կիրառելու մասին

23

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, որ թշնամին ֆոսֆորանման զենքով այրում է անտառները։ Այսօրվա ասուլիսին Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձավ այդ հարցին։

«Դեռ ուսումնասիրում ենք հակառակորդի կողմից ֆոսֆորային արկերի և միջոցների կիրառությունը։ Կարող եմ ասել, որ ընդհանուր առմամբ, Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ կիրառվել են մարդկանց դեմ արգելված զինատեսակներ, և սա պետք է լինի աշխարհի ուշադրության կենտրոնում։ Արցախի հայությունը ենթարկվում է ագրեսիայի Ադրբեջանի կողմից, և եթե որևէ մեկը այսքանից հետո աշխարհի ցանկացած մասում կարծում է, որ Արցախը չունի լեգիտիմ իրավունք՝ Ադրբեջանի տարածքում նշելու և ոչնչացնելու թիրախները, որտեղից իրականացվում է ագրեսիան Արցախի հայության դեմ, ապա պետք է այս ամենի մասին ուղղակի մտածի»,- նշեց նա։