Թշնամու արկը պայթեց հենց դպրոցի մոտ` դասի ժամին, երեխեքը վախից լաց էին լինում, բայց խուճապ չկա․ Խնապատի դպրոցի փոխնօրեն

145

Երեկ, ժամը 10․00-ի սահմանում հենց դասապրոցեսի ժամանակ թշնամու արձակած արկը պայթեց անմիջապես դպրոցի հարևանությամբ, աշակերտներին և մանկապարտեզի երեխաներին արագ իջեցրել ենք նկուղ և զանգահարել 911։ Սպասել ենք, մինչև ծնողները գան և վերցնեն երեխաներին, քանի որ վախ կար, որ ճանապարհին հնարավոր է կրկին արկեր պայթեն։

Այս մասին Tert․am–ի հետ զրույցում ասաց Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի դպրոցի փոխտնօրեններից Անահիտ Առոստամյանը։

«Այդ պահին խուճապ չկար, բոլորս կազմակերպված մեր աշխատանքն էին կատարում, բայց երեխաները շատ էին վախեցել, երեխեքն անընդհատ լաց էին լինում, բայց մենք էլ, նրանք էլ ուժեղ ենք, սա մեր հողն է։ Կեսօրին կրկին եղան կրակոցներ, այդ անգամ ավելի մեծ տրամաչափի ականներ էին հավանաբար, որովհետև պայթյունի ձայները շատ բարձր էին և ծուխը շատ մոտ էր»,– ասաց Անահիտ Առուստամյանը։

Նա նշեց, որ անկախ ամեն ինչից չեն պատրաստվում լքել գյուղը։

«Սա է մեր հայրենիքը, մեր հողը, առանց Արցախի մենք մեկ վայրկյան էլ չենք կարող մնալ, ամուր կանգնած ենք մեր հողի վրա»,– ասաց նա։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։