Թշնամու ագրեսիայի հետևանքով երեկ զոհվել է փոխգնդապետ Նահապետ Մարգարյանը

403

Սեպտեմբերի 28–ին, Ադրբեջանի Զինված ուժերի ագրեսիայի հետեւանքով զոհվել է Զինված ուժերի սպա, փոխգնդապետ Նահապետ Մարգարյանը։

32–ամյա Նահապետը Վայոց Ձորի մարզի Թառաթումբ բնակավայրից էր։ Նա սովորել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը եւ ծառայության անցել Հայաստանի Զինված ուժերում։ Նահապետը 44–օրյա պատերազմի մասնակից էր։

Համայնքի վարչական ղեկավար Վահանիկ Մարկոսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ Նահապետը զոհվել է Ջերմուկի ուղղությամբ՝ հակառակորդի կողմից իրականացրած ագրեսիայի հետեւանքով։

Նահապետ Մարգարյանն ամուսնացած էր, ունի երկու երեխա։