Թշնամին ոչնչացրել է Ջրականի հայկական եկեղեցին. այն ուղղակի անհետացել է ( Լուսանկարներ)

68

Ադրբեջանցիները ոչնչացրել են ևս մեկ հայկական եկեղեցի: Այն ուղղակի անհետացել է՝ հետքն էլ չի մնացել։

BBC-ի թղթակից Ջոնա Ֆիշերը հետաքննել է հայկական եկեղեցու անհետացումը, որը Արցախյան վերջին պատերազմի ժամանակ անցել է Ադրբեջանի հսկողության տակ։ Լրատվամիջոցի պատրաստած տեսանյութով ցուցադրում են, որ Ջաբրայիլի եկեղեցին կանգուն է այն ժամանակ, երբ Ադրբեջանն օկուպացրել է Արցախի այդ տարածքները։

«Ադրբեջանը հայտարարել է, որ հայերը կարող են մնալ Լեռնային Ղարաբաղում, սակայն Հայաստանը Ադրբեջանին մեղադրում է հայկական մշակութային ժառանգության, այդ թվում ՝ եկեղեցիների ու հուշարձանների ոչնչացման մեջ»,- գրում է BBC-ն։

Լրագրողը ներկայացրել է այն տեսանյութը, երբ Ջաբրայիլում ադրբեջանցի զինվորը՝ կանգնած եկեղեցու տանիքում, տոնում է ադրբեջանական ուժերի հաղթանակը։ Լրագրողը որոշել է հետևել եկեղեցու ճակատագրին։ Նկարահանող խումբը ադրբեջանցի ոստիկանի ուղեկցությամբ փորձել են տեղորոշել եկեղեցու վայրը։ Գտնելով այն վայրը, որտեղ կառուցված է եղել եկեղեցին, ամայի է դարձել։ Տեղորոշել հնարավոր է եղել նաև եկեղեցու հետևի հատվածում տնկված երկու ծառի միջոցով։ Ոստիկանը լրագրողին պատմել է, որ պատերազմի ժամանակ է եկեղեցին ոչնչացվել, սակայն լրագրողը պնդել է, որ եկեղեցին կանգուն է եղել պատերազմի ավարտից հետո։

Լրագրողը նաև Ադրբեջանի կառավարությունում է ներկայացրել հետաքննության արդյուքները, ըստ որի համեմատել է 2017 թվականին և 2020-ին արված լուսանկարները։ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիեվը հայտնել է, որ պետք է ստուգեն տվյալները, կրկին պնդել է, որ հայերը ավելի քան ութը ադրբեջանական քաղաք են ոչնչացրել, համեմատել դրանք Հերոսիմայի դեպքերի հետ։
ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն էլ լրագրողի հետ զրույցում նշել է, որ ադրբեջանական կողմը շարունակում է ոչնչացնել հայկական արժեքները Հադրութում։