Թշնամու զինվորները Տող գյուղի բնակիչներից մեկին գլխատել են

0
Ադրբեջանցի զինվորներ

Միջազգային լրագրողին մեր Տող գյուղի քաղաքացիներից մեկը, ով մազապուրծ փախել էր գյուղից, տեղեկացրել է, որ ինքը տեղյակ է դեպքից, որ իր հարևաններից մեկին ադրբեջանական զինծառայողները գլխատել են։ Ինչպես նաև սպանել են մեկ այլ տարեց անձի՝ Միշա Ստեփանյանին։ Գլխատել են Մայոր անունով քաղաքացիական անձի, ազգանունն այս պահին դեռևս ճշտում ենք: Այս մասին հայտնել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։