Թշնամին թիրախավորել է Ստեփանակերտի ծննդատունը

57
Ստեփանակերտ

Ադրբեջանի ԶՈՒ-երը թիրախավորել են Ստեփանակերտի ծննդատունը։
Տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Սմերչ» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքից թշնամին հրետակոծում է մայրաքաղաք Ստեփանակերտը։ Նախնական տվյալներով թիրախավորվել է մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնը (Հանրապետական ծննդատուն)։
Տուժածների և վնասների մասին տեղեկությունը ճշտվում է։
Ստեփանակերտում օդային տագնապ է։