Արդեն երրորդ օրն է՝ թշնամին սպիտակ ֆոսֆոր պարունակող զենքի է կիրառում Ննգիի անտառներում

120

Արդեն երրորդ օրն է, ինչ թշնամու սպիտակ ֆոսֆոր պարունակող զենքի կիրառման հետևանքով վառվում են համայնքապատկան անտառային ծածկույթները: Այն կազմում է ավելի քան 150հա տարածք: Թշնամին մշտական նշանառության տակ է պահում Ննգին ու հարակից տարածքները։ Բարեբախտաբար, այսօրվա հրետակոծության ընթացքում մարդկային կորուստներից հաջողվել է խուսափել։ Այս մասին հայտնում է Մարտունու շրջանի Ննգի համայնքի ղեկավարը։