Թշնամին փորձել է ճեղքել Մարտունի-Ճարտար ռազմաճակատը

28
Դիվերսիա

Կենտրոնական ուղղությամբ ընթացել են երկու առանձին պրոցեսներ․ առաջինը Մարտունի-Ճարտար ուղղությամբ ամբողջ օրը փորձել են ռազմաճակատը ճեղքել բավականին ինտենսիվ մարտ գործողություններով։ Հիմնականում ոչ զրահատեխնիկայի կիրառությամբ, այլ գրոհիչ խմբերի՝ հրետանու բավական խիտ կրակի ներքո։ Մեր ԶՈՒ-երը չեն ընկրկել, դիրքային որևէ փոփոխություն այս պահին այս ուղղությամբ չկա, բայց մարտերը համառ են։ Այս մասին հայտնեց Արծրուն Հովհաննիսյանը։