Թշնամին կենտրոնական ուղղությամբ որոշակի առաջխաղացում ունի

11
զինվոր

Այսօր ամբողջ օրը` վաղ առավոտվանից, Ադրբեջանի ԶՈՒ-ն ահաբեկչական խմբավորումների հետ միասին ռազմաճակատի գրեթե ողջ երկայնքով շարունակել է հարձակողական գործողությունները: Այս մասին հայտնում է Արծրուն Հովհաննիսյանը։

«Կենտրոնական ուղղությամբ, մեկ-երկու դիրքերի վրա նետելով մեծաքանակ հետևակային և այլ ուժեր, զրահատեխնիկա, օգտագործելով հրետանի, ընդ որում, միաժամանակ հրետակոծելով Մարտունի քաղաքը, Ադրբեջանի ԶՈՒ-ին հաջողվել է ունենալ որոշակի առաջխաղացում, որոշակի դիրքային փոփոխություններ: Դրան հակառակ հարավային ուղղությամբ ԶՈՒ-ն կարողացել են հակառակորդից հետ վերցնել որոշակի դիրքեր և ապահովել որոշակի առաջխաղացում:»,- նշեց նա։