Թշնամին հրապարակել է Հադրութի շրջանում սպանված 6 հայ զինվորների սպանության դաժան տեսագրություններ

262

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, թե երկու օր առաջ Արցախի Հադրութի շրջանում 6 հայ զինվորական է սպանվել` հրապարակելով սպանության տեսագրությունը:

Ըստ տեսանյութերի` նկարահանումը կատարվել է դեկտեմբերի 27-ին, որտեղ ադրբեջանցի զինվորականը ասում է, թե նույն օրը դիվերսանտների կողմից սպանված Էլմիր Համբարովի վրեժը լուծված է։

Տեսանյութը պարունակում է դաժան տեսարաններ, ուստի այն չենք հրապարակում:

ՊՆ-ն իհարկե, լռում է։