Թշնամին այրում է Տավուշի մարզի Արծվաբերդի անտառները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

112

Ավելի քան 30 հեկտար անտառ են հրդեհել ադրբեջանցիները՝ Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքի տարածքում՝ հայտնում է Yerkir.am-ը։

Արծվաբերդի բնակիչները մեզ հետ զրույցում պատմեցին, որ զինվորական դիրքերի տեսախցիկները ֆիքսել են՝ ինչ է իրականում տեղի ունեցել․ ադրբեջանցիները սարի գագաթից՝ իրենց դիրքերից, ավտոմեքենաների անվադողեր են այրել և տարբեր ուղղություններով գլորել Հայաստանի սահմանից ներս՝ անտառի միջով դեպի գյուղի ջրամբարը, որը տեղացիները կոչում են «Ծիլի ծով», իսկ պաշտոնական անվանումը Խնձորուտի ջրամբար է։

Այս պահին ջրամբարն ու փեթակներն անվնաս են։