Թշնամին արդեն 30 տանկ է կորցրել

19
ԶՈՒ

Ադրբեջանի Հանրապետության հատուկ նշանակության ստորաբաժանումները՝ մոտոհրաձգային և զրահատանկային ստորաբաժանումների ուղեկցությամբ անցել են լայնածավալ հարձակման Արցախի հարավային, հյուսիսային և հարավ-արևելյան ուղղություններով: Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԱՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արթուր Սարգսյանը:

«Այս պահին դեռ ընթանում են թեժ մարտեր ամբողջ նշված ճակատներով»,- ասաց Գրիգորյանը:

ԱՀ պաշտպանության նախարարի տեղակալի խոսքով՝ հակառակորդը ունի կենդանի ուժի և զրահատեխնիկայի մեծ կորուստներ:

«Ճշտված տվյալներով՝ Պաշտպանության բանակի ստորաբաժանումները, կիրառելով հակաօդային պաշտպանության միջոցներ, կարողացել են խոցել 3 ուղղաթիռ, շուրջ 20 ԱԹՍ, այդ՝ թվում հարվածային, 30 տանկ և հետևակի մարտական մեքենաներ»,-ասաց Գրիգորյանը: