Մայոր Եգանյանը, ավագ լեյտենանտ Բաղդասարյանն ու շարքային Ապրեսյանը թշնամու 2 ինքնաթիռ են խոցել

2
Ինքնաթիռ

Մայոր Արամո Եգանյանը, ավագ լեյտենանտ Մերսիկ Բաղդասարյանն ու շարքային –պայմանագրային Կարեն Ապրեսյանը ներկայացվել են «Արիության համար» մեդալների՝ հաշվարկի կազմով թշնամական 2 ինքնաթիռ խոցելու համար:
Ռաֆիկ Օրդոյանը «Մարտական ծառայություն» մեդալով կպարգևատրվի հակառակորդի 3 ԱԹՍ ոչնչացնելու համար: Նույն կարգի մեդալների են ներկայացվել նաև մայոր Արմեն Բախյանը, ավագ լեյտենանտ Գագիկ Ամիրխանյանը, ավագ լեյտենանտ Թաթուլ Բաբայանը, կրտսեր սերժանտ-պայմանագրային Նարեկ Ալավերդյանը մարտական բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու և հակառակորդ 4 ԱԹՍ շարքից հանելու համար: