Ծանր մարտերը շարունակվում են հյուսիսում և հարավում

8
Արծրուն Հովհաննիսյան

Մեր զինված ուժերը հետ են մղում բոլոր հարձակումները։ Այս մասին հայտնում է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան։

Նրա խոսքով՝ վերջին 24 ժամում հակառակորդի կորուստներն են․

  • 540 սպանված,
  • ավելի քան 700 վիրավոր,
  • 45 միավոր զինտեխնիկա,
  • 6 ինքնաթիռ,
  • 3 ուղղաթիռ,
  • 6 ԱԹՍ։

«Այսօր հեռահար հրթիռային միջոցներով թշնամին 2 անգամ հարվածել է Հադրութ քաղաքին, նույնքան՝ Ստեփանակերտին։ Թիրախավորվում են այլ բնակավայրեր, ենթակառուցվածքներ։ Ծանր մարտերը շարունակվում են հյուսիսում և հարավում։ Հիմնականում շարունակում ենք պաշտպանողական, որոշ տեղերում՝ այլ բնույթի գործողություններ»,-նշել է Արծրուն Հովհաննիսյանը։