Ֆրանսիայում թուրքերը մուրճով հարձակվել են բողոքի ակցիա իրականացնող հայերի վրա․ կա տուժած. ՈՒՂԻՂ

15

Այսօր վաղ առավոտին Ֆրանսիայում հայերը խաղաղ ցույց են իրականացնում՝ երկու կողմից փակելով դեպի Վալանս տանող A7 մայրուղին։

Ֆրանսահայերի ակցիան իրականացվում է ի պաշտպանություն Արցախի:

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ մի քանի հոգի հարձակվել են հայերի վրա։ Ակցիայի մասնակիցներից մեկի խոսքով՝ հարձակվողները եղել են թուրքեր, նրանց ձեռքին եղել է մուրճ։ Գլխին հարված ստացած հային շուտով ուղղաթիռով կտեղափոխեն հիվանդանոց։